slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ENFSI 30-րդ տարեկան համաժողովին՝ զարգացնելով համագործակցության կապերը Եվրոպական դատափորձագիտական կառույցների հետ

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) Խորհրդի նախագահ, պարոն Էրկկի Սիպոլայի հրավերով 2018 թվականի մայիսի 15-ից 19-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ մեկնել է Հունգարիայի Հանրապետություն, քաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) 30-րդ տարեկան համաժողովին:
ENFSI 30-րդ տարեկան համաժողովին մասնակցում էին 36 երկրներից պատվիրակությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ: 
Համաժողովին բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) Խորհրդի նախագահ պարոն Էրկկի Սիպոլան, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր և ENFSI-ի անդամներ։ 
Համաժողովի հաստատված օրակարգի համաձայն, ENFSI-ի Խորհրդի անդամները և «Աշխատանքային խմբեր»-ի ղեկավարները հանդես են եկել զեկույցներով 2017-2018թթ. իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների, 2018-2019թթ. ակնկալվող ծրագրերի նախնական տարբերակների և դրանց իրականացման հեռանկարների վերաբերյալ: Տեղի են ունեցել քննարկումներ՝ «Դատափորձագիտության ոլորտում համաեվրոպական տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ» ծրագրի, 2017-2018թթ. գործողությունների ծրագրի (Action plan) արդեն իսկ իրականացված արդյունքների և ձեռքբերումների, ENFSI-ի Սահմանադրության որոշ կետերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների, ENFSI-ի 2017-2018թթ. ֆինանսական տարվա ամփոփման, վերջինիս հետ կապված աուդիտի արդյունքների, ENFSI-ի «Հետազոտություն և զարգացում» (R&D) մշտական հանձնաժողովի և «Որակի և կոմպիտենտություն» (QCC) կոմիտեի իրականացրած աշխատանքների արդյունքների, STEFA-ի (Եվրամիության ուղիղ դրամաշնորհ (EU-Direct Grant 2016)) նոր նախագծի և այլ հարցերի վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նոր ընդգրկվող ինստիտուտների անդամների և նոր անդամ ներկայացուցիչներին սերտիֆիկատների հանձման արարողությունը ENFSI-ի Խորհրդի նախագահ պարոն Էրկկի Սիպոլայի կողմից, որի ընթացքում,  որպես ENFSI-ի լիիրավ անդամ կազմակերպության ներկայացուցչի, հանդիսավոր կերպով սերտիֆիկատ է հանձնվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին: 
Համաժողովի օրերին տեղի ունեցող հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նոր կապեր, ինչպես նաև խորացվել են համագործակցության շրջանակներն Եվրոպական մի շարք երկրների դատափորձագիտական կառույցների, մասնավորապես՝ Հունաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հետագա ակտիվ համագործակցություն ծավալելու, ծանոթանալու միջազգային գործընկեր կառույցներում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, առկա փորձագիտական ընթացակարգերին, տեղեկատվական բազաներին, միջազգային հավատարմագրման գործընթացներում ունեցած փորձին և այլն: Միաժամանակ քննարկվել են նաև միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերին համատեղ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներգրավմամբ մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ ընդգծելով համապատասխան տեղեկատվության փոխանակման և գիտագործնական համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը: Հանդիպումների ընթացքում նշված բոլոր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ակտիվ փոխգործակցության ծավալման, տարբեր փորձագիտական ուղղություններով գործընկերային հարաբերությունների խորացման և ամրապնդման առումով:
Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում գործուղման ընթացքում համաժողովի մասնակից պատվիրակությունների, այդ թվում՝ Հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց է կազմակերպվել և կատարվել Հունգարիայի Հանրապետության ազգային ժողով, որի ընթացքում ծանոթացվել է Հունգարիայի օրենսդիր մարմնի գործունեության պատմությանը, զարգացման և կայացման ընթացքին, ներկայիս ձեռքբերումներին, Հունգարիայի օրենսդրության հիմնական կառուցվածքին, այդ թվում և դատափորձագիտական բնագավառին առնչվող օրենսդրությանը և այլն: Այցի ընթացքում մասնակցություն է եղել նաև Ազգային ժողովում կազմակերպված պաշտոնական արարողությանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են նաև Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) 30-րդ տարեկան համաժողովին մասնակցության վկայակագրեր: 

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow